Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել. այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնավորապես նշել է. «Հարգելի՛ պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի»։
Դավիթ Խաժակյանը նաև նշել է, որ բանավեճի ժամանակ ինքը կհիմնավորի, թե ինչո՞ւ է պնդում, որ քաղաքապետի գործողություններում առկա են կոռուպցիոն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ Մարուքյանը կկարողանա կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։
Խաժակյանը նշել է, որ կսպասի արձագանքի, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվեն։
ՔՊ պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկը․ Գալստյան
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկության ներառումը, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...