Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատների։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։
Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և, իհարկե, որպես մարդ, ով ուներ բարձր արժեհամակարգ»։
Արմեն Սարգսյանը նշել է, որ այս տարվա գարնանը հանդիպել է անվանի գիտնականին և հանձնել պետական բարձր պարգևը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, իսկ հանդիպումը վերածվել է անցյալի, ներկայի ու ապագայի մասին մի գեղեցիկ զրույցի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






