ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայկ Մարությանի հասցեին հնչող քննադատություններին: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ քաղաքապետի հրաժարականի համար որևէ հիմք չի տեսնում:
ԱԺ Փոխնախահագը նշել է, որ Մարությանին որևէ հարցում չի մեղադրում և վստահ է, որ նա կատարել է իր գործառույթները և դուրս չի եկել օրենքի շրջանակներից:
«Բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, մեկը մյուսի հետ կապել նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանությամբ։ Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կամ որևէ մեկը կարող է «Կամազ»-ի դիմաց ինչ-որ մեկին ինչ-որ բան անի։ Ընդդիմությունը բնական է, որ դա պետք է մտածի։ Եթե որևէ մեկը մտածում է, կարող է ինչ-որ բանի դիմաց ինչ-որ բան ստանալ, դա հին տրամաբանության մեջ»,-այսպես է մեկնաբանել Ալեն Սիմոնյանը քաղաքապետարանին՝ «Կամազ»-ի դիմաց շինթույլտվություն տալու համար մեղադրողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






