Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Բայդենը ճանապարհ է բացել Արցախի և Հայաստանի դեմ Ալիևի ռեժիմի հանցագործությունների համար. ANCA

Բայդենը ճանապարհ է բացել Արցախի և Հայաստանի դեմ Ալիևի ռեժիմի հանցագործությունների համար. ANCA
OLYMPUS DIGITAL CAMERA

Չնայած Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը ևս մեկ անգամ չեղարկեց 907-րդ հոդվածի սահմանափակումները Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնության վերաբերյալ՝ ճանապարհ բացելով Ալիևի կոռումպացված հակահայկական ռեժիմին ԱՄՆ-ի շարունակական օգնության համար:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառել Ադրբեջանին ռազմական օգնության համար, շրջանցելով 907-րդ հոդվածը, նախագահ Ալիևին խրախուսում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին, հարձակումներ իրականացնել Արցախի վրա և շարունակել օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա ընդգծել է, որ ANCA-ն կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ՝ հասնելու Ադրբեջանին ռազմական օգնության վերացմանը և 907-րդ հոդվածով նախատեսված նախագահի լիազորությունների սահմանափակմանը։

ANCA-ն հիշեցրել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ կատարի և չհրաժարվի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջներից՝ դադարեցնելու համար ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան։ Նախագահ դառնալուց հետո նա առաջին անգամ փոխեց իր դիրքորոշումն այս հարցում 2021 թվականի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման իր պատմական հռչակագրի նախօրեին։

«Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն՝ կապված Ալիևի վարչակարգին ռազմական օգնություն տրամադրելու հետ, հակասում է նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի կարևոր է, նրա կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- մեկնաբանել է Արամ Համբարյանը։

Այս տարի հրապարակված ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցը ցույց է տվել, որ Պետդեպարտամենտը մշտապես չի ներկայացրել Կոնգրեսին Բաքվին տրամադրված ավելի քան 164 միլիոն դոլարի օգնության ազդեցության մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա: «2014-2021 ֆինանսական տարիների համար Կոնգրեսին ներկայացվող պետական ​​հաշվետվությունները հաշվի չեն առել որոշ անհրաժեշտ տարրեր, ինչպիսիք են առաջարկվող օգնության ազդեցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա», — ասվում է զեկույցում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+