Բրատիսլավայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգով Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ Twitter-յան միկրոբլոգում գրառում է կատարվել։
Հանդիպման շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ այսօր Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում է կայանալու նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






