ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման հանձնաժողով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի և Սահմանադրական օրենքի՝ պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան ¼-ի պահանջով ստեղծվել է այսպիսի հանձնաժողով:
Այն կհետաքննի և կուսումնասիրի Երևանի քաղաքապետարանին տարբեր տրանսպորտային միջոցների և առհասարակ գույքի հանձնման օրինականությունը, ինչպես նաև անշարժ կամ շարժական գույքի սպասարկման, հանձնման պայմանագրերը, ներառյալ սեփականությունը, շինարարության թույլտվությունները և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






