Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել Սուրեն Թովմասյանին կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Իր հայտարարության մեջ Պետրոսյանը վկայակոչել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայիս և նախկին ղեկավարության հետ առկա խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






