Ես ցանկացած պահի պատրաստ եմ հանդիպել, լսել ընդդիմադիրներին, սակայն ամեն ինչ պետք է լինի քաղաքակիրթ ձևով և նորմալ բառապաշարով։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Սակայն, ըստ Խաչատուրյանի, խորհրդարանական ընդդիմությունն առաջին իսկ օրվանից տարբեր պատճառներով հրաժարվել է այդ երկխոսությունից։ «Մինչև հիմա էլ այդ վիճակն է, պառլամենատական ընդդիմության ցանկությունը չկա»,-նշել է նա։
«Այն բառապաշարը, որ կա փողոցում, ինձ համար անընդունելի է, և չեմ կարծում, որ հնարավարություն են տալիս դիմացինի հետ խոսել», — նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






