Այսօր՝ Դեկտեմբերի 6-ին, Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործին: Նա վերահաստատեց, որ սա ևս մեկ անգամ հավաստում է կոռուպցիայի դեմ իրենց պայքարի անզիջում լինելը:
«Միտումը, որով փորձ է կատարվում Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը որակել որպես քաղաքական հետապնդում, չի կարող ընդունելի լինել: Նույն օրը կոռուպցիայի հետ կապված տեղի է ունեցել երկու հանրային հրապարակում: Մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին: Հետևաբար, եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որևէ զիջում այդ առումով. կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր որևէ կուսակցության ներկայացուցիչ»,-ասել է Մակունցը:
Պատասխանել նախկին իշխանությունների այն դիտարկմանը, թե այս քրեական գործով փորձում են լռեցնել Սերժ Սարգսյանին, Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ իրենց համար զարմանալի չէ, որ նախկին իշխանությունները սա որակում են որպես քաղաքական հետապնդում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






