Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

Վրիպակ է եղել թարգմանված տեքստը կայքում զետեղելու ժամանակ․ Նաղդալյանը Մնացականյանի ելույթի տեքստի մասին

ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի ժամանակ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ելույթի տեքստի կայքում զետեղելու ժամանակ վրիպակին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված տեքստում եղել է հետևյալ պարբերությունը․ «Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Արցախը միանգամայն ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն և իր ժողովրդին, Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»։

Ինչպես ավելի ուշ պարզվեց, իրականում ՀՀ ԱԳ նախարարը այդ բառերը չի արտասանել, իսկ սխալը տեղի է ունեցել ոչ կոռեկտ թարգմանության արդյունքում։

Իրականում Զոհրաբյանի ելույթի այդ հատվածն այսպես էր հնչում:

«Խաղաղ կարգավորումը չի կարող տեղի ունենալ լարվածության և ռիսկերի սրման պայմաններում։ Այդ պատճառով Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև կնքված 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը պետք է խստորեն պահպանվեն և ամրապնդվեն։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնմամբ պետք է իրականացվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմները»։

«Վրիպակ է եղել թարգմանված տեքստը կայքում զետեղելու ժամանակ։ Այն նկատելուն պես հեռացվել է։ Ելույթը եղել է անգլերեն, ուստի օրիգինալն անգլերեն տարբերակն է», -Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Նաղդալյանը ։

Նախարարն իր ելույթներում միշտ նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, ընդգծել է նա՝ որպես վերջին օրինակ նշելով Զոհրաբ Մնացականյանի BBC-ին Hard Talk հաղորդման հարցազրույցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում (Սլովակիա)՝ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: Նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը 2020 թվականի սկզբին։

Նշենք, որ սա Մնացականյանի և Մամեդյարովի արդեն թվով հինգերորդ բանակցություններն են այս տարի։ Հունվարին նրանք հանդիպել են Փարիզում, ապրիլին ՝ Մոսկվայում, հունիսին՝ Վաշինգտոնում, սեպտեմբերին արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+