Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Դաշնակցությունը վերջին օրերին ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում․ Ռուբեն Մելիքյան

Դաշնակցությունը վերջին օրերին ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում․ Ռուբեն Մելիքյան

Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Շատ ցավալի է տեսնել, որ տարբեր գործիչներ և անգործիչներ անվանարկում ու չարաբանում են Դաշնակցությանը։ Երևի ամենից անվնասը կուսակցության շարքերից հեռացնելու համար օգտագործված «արտաքսում» բառի՝ սրամիտ և բթամիտ «քննադատությունն» էր»,- նշել է իրավապաշտպանը։

Մելիքյանը նշել է, որ առաջին անգամ է լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցության կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։

«Բայց ի տարբերություն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկավ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցորեն հիշեցնելով Ադամի և Եվայի՝ դրախտից «արտաքսման» պատմությունը։ Հենց այդ բառն է օգտագործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դրախտից հեռացվելու պատումի համար, նաև այդ խորհուրդը կրող օրվա համար («Արտաքսման կիրակի»՝ Մեծ Պահքի առաջին կիրակին)»,- նշել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Իրավապաշտպանն ափսոսանք է հայտնել , որ մեր ժամանակվա մարդկանցից շատերին, ցավոք, բոլորովին ուրիշ համատեքստեր են հետաքրքրում, իսկ հին ու բարի համատեքստերը նրանց այլևս հասու չեն, ուստի հարյուրամյա «հնեցման» գեղեցիկ սիմվոլիզմը գնահատելու փոխարեն՝ իրենց արևին սրամտում են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+