Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները: Դա թույլ չեն տա նաև արտաքին խաղացողները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Տարասովը նաև նշել է, որ առանց Թուրքիայի աջակցության Բաքուն, քիչ հավանական է, որ ռազմական օպերացիա կսկսի Ղարաբաղում, քանի որ դա կարող է կապված լինել Ռուսաստանի հետ բախվելու ռիսկի հետ, սակայն, ինչպես հայտնի է, Թուրքիան այժմ Ղարաբաղի ժամանակը չունի:
«Ըստ էության, Բաքուն մտել է փակուղի, Մեջլիսում հին գվարդիան դեռևս մտածում է ռևանշիստական չափորոշիչներով: Այդ պատճառով պետք է հույս ունենալ, որ կգա նոր սերունդ, որը կարող է այլ կերպ գնահատել իրավիճակն ու հաշտեցման սցենարներ գտնել»,- նշել է Տարասովը։
Ռուս քաղաքագետի կարծիքով` հակամարտության լուծման համար կարող են երկար տարիներ պահանջվել, սակայն Բաքվում քաղաքական փոփոխությունները կարող են փոքր-ինչ նվազեցնել շիկացումը։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...