Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Ես կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ եմ․ Փաշինյան

Ես կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ եմ․ Փաշինյան

Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա, բայց դա չի նշանակում, որ կոռուպցիոն երևույթներն ամբողջությամբ արմատախիլ են արվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն միջոցները հասնում են վերևներին։ Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում կոռուպցիոն երևույթներ չկան։ Ընդգծեմ, որ իշխանությունները քաղաքական կամք ունեն ամբողջությամբ արմատախիլ անելու կոռուպցիան», — հայտարարել է կառավարության ղեկավարը։

Կոռուպցիայի դեմ պայքարը, Փաշինյանի խոսքով, չպետք է ընկալվի որպես գործընթաց բացառապես նախկին կոռումպացված իշխանությունների նկատմամբ։

«Այս առումով մենք տարբերություն չենք դնում նախկին և ներկա իշխանությունների միջև։ Ավելին, ես առավել ևս չեմ ընդունում, երբ իմ նշանակած կադրերը ներքաշվում են կոռուպցիոն գործարքների մեջ։ Այդ կապակցությամբ նշեմ, որ վերջին շրջանում մեղադրանքներ են ներկայացվել առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների», — ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում․ «Այո՛, պետբյուջեից ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չեմ գողանում, բայց գիտեմ նաև, որ ցավոք սրտի պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։ Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունն ամբողջացնելու համար, ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել։ Բայց ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է։ Այն միշտ իմ օրակարգում է եղել, բայց միշտ չէ, որ ես դրանով զբաղվել եմ բավարար ինտենսիվությամբ։ Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին ասել, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարց է այլևս»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+