«Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից:
Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ և ՀՀԿ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Միևնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր: Այս հույժ կարևոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շարք հարցերի պատասխաններ:
Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ և քաղաքական սերիալներ բեմականացնելն է, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանի վերոնշյալ հարցերին»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում հայտնել էր, որ հանձնաժողովը մտադիր է դիմել խորհրդարան՝ առաջարկելով նրա գործունեությունը ևս կես տարով երկարացնել: Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովը չի տեղավորվում ժամկետներում ՝ հաշվի առնելով նյութերի հսկայական ծավալները և այն մարդկանց մեծ թիվը, որոնց դեռ պետք է կանչել հանձնաժողով:
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...