Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող ու նրանց բարձր կենսաթոշակ առաջարկող նախագիծը քաղաքական է, այդ մասին հայտարարել է նաև իշխող թիմը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստում ասել է Գևորգ Պետրոսյանը։
«Սահմանադրական դատարանը մնացել է այն միակ անառիկ ամրոցը, որը, գրավելով այսօր իշխանությունն, ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել, այդ թվում՝ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան»,- նշել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի առկա կազմը թույլ չի տալիս, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերցավի։
Անդրադառնալով այս հարցում Վրաստանի փորձին՝ պատգամավորը նշեց, որ հենց Վրաստանի արդարադատության նախարարն է Հայաստանում ասել, որ իրենց փորձը պետք է տարածել ինստիտուտների, ոչ թե կոնկրետ պաշտոնյաների վրա։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...