Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվեց

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվեց

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, միաձայն քվեարկությամբ երկարացրեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Նախապես հանձնաժողովի գործունեությունը սահմանվել էր 6 ամիս։ Գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն հանձնաժողովը չի ավարտել աշխատանքները։

Նշենք, որ ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ այս ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրել է պաշտպանության նախարարության տրամադրած 2684 էջ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են հետախուզական, օպերատիվ կառավարման և այլ հարցերի։

Նա նաև տեղեկացրեց, որ 6 ամսում քննվել է 10 զինծառայող։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը կազմել է 40 պաշտոնյայից կազմված ցանկ, որոնց նախատեսում է քննել հաջորդ 4 ամսում։

Քոչարյանը հավելեց, որ պարտավոր են լսել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։

Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նաև մյուս քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացմանը։ Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կգործի ևս 6 ամիս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+