Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:44

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, քննարկվում է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը ընդունելու հարցը

Ազգային ժողովի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները դեմ են Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հնարավորություն տալուն՝ աշխատավարձի չափ կենսաթոշակ ստանալու պայմանով։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս նախագծով լեգիտիմացվում է պորտաբուծությունը։

«Դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, էստեղ գնահատական հնչեց, որ նրանք հանցագործ են, որ նրանց պիտի այրել, նրանց պիտի գնդակահարել. այսինքն՝ մարդկանց, որոնք հանցագործ են, որոնք այս-այս-այս-այս թվերին, ըստ Ձեզ, կատարել են հանցագործությունները, դուք պարգևատրում եք։ Պարգևատրում եք տարիներ շարունակ՝ հսկայական գումարներով»,- նշել է Զոհրաբյանը։

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ այս գորընթացը քաղաքական պրեսինգ է, որին իշխանությունը դիմել է՝ չկարողանալով իրավական լուծում գտնել։ Նրա պնդմամբ՝ սա հակասահմանադրական, քաղաքական, ոչ թե իրավական գործընթաց է։

Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը նույնն է՝ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու։

Մինչ այդ, ԼՀԿ խմբակցության անունից Տարոն Սիմոնյանը հայտնել էր, որ իրենք ևս դեմ են քվեարկելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+