Դեկտեմբերի 12-ին Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից։ Շնորհավորելով Եպիսկոպոս Մաշալյանին՝ Զոհրաբ Մնացականյանը մաղթել է նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:
Իր շնորհավորական ուղերձում Արտգործնախարարը մասնավորապես նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը՝ Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






