Ֆրանսիայում Ադրբեջանի մշակութային կենտրոնը հունիսի 16-ին կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի և, մասնավորապես, Շուշիի մասին քարոզչական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆրանսիայում հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները հավաքվել են մշակութային կենտրոնի շենքի մոտ, որպեսզի դատապարտեն Ֆրանսիայում ադրբեջանական քարոզչության տարածումը, հաղորդում է «Антитопор» Telegram — ալիքը:
Այս միջոցառումը կազմակերպած ադրբեջանական մշակութային կենտրոնի անդամների հետ երկխոսության ժամանակ մի կին, ով, ըստ ամենայնի, աշխատում է այդ կենտրոնում, ասել է. «Մենք ճիշտ ենք արել, շատ ճիշտ է։ Ձեզ բավարար չէ միայն սպանել»։
Հայ ակտիվիստուհին խնդրել է նրան կրկնել այդ խոսքերը, սակայն կինը թաքնվել է շենքում։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






