Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:25

Հայաստանում Ֆրանսիայի դեպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Ֆրանսիայի դեպանն այցելել է Սյունիք

ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանն այցելել է Սյունիքի մարզ։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոյի հետ։ Ներկա էր նաև դեսպանատան ներկայացուցիչ, համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարցերի կցորդ Լյուսի Ադամսկին։ Այս մասին հայտնում են Կապանի քաղաքապետարանից։

Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և հիշատակել, որ Կապանում հանքարդյունաբերության և տարածաշրջանի սոցիալ–տնտեսական զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել հենց ֆրանսիացի արդյունահանողները, ինչն էլ իր հերթին նպաստել է ֆրանս ժողովրդի հետ կապերի հետագա զարգացմանը և խորացմանը։

Գևորգ Փարսյանը հատկապես կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, և նշել, որ չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և պատերազմից հետո նաև Սյունիքի մարզի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրների կարգավորման գործում։

Կողմերը քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին, ենթակառուցվածքներին, բնակչության զբաղվածությանը, հանքարդյունաբերությանը, զբոսաշրջությանը, բնապահպանությանը և այլն։
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը Ֆրանսիայի դեսպանին է նվիրել Վահանավանք վանական համալիրի կտավը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+