ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մանդատը վայր դնելու հարցի քննարկմանը:
Նա մասնավորապես գրել է. «Գրպանային ընդդիմության թշվառությունը:
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք»:
Արմեն Աշոտյանն անդրադարձ է կատարել նաև ընդդիմության մանդատներին. «Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:
Չէ մի չէ, ընդդիմություն… Թան էլ չէ, փրթած մածուն»:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մանդատը վայր դնելու և նրա գործունեութան հետագա նպատակահարմարության հարցը:
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...