ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար, այնուհետև գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին և միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին:
Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...