Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Լեռնային Ղարաբաղում ամբողջ պատերազմի ընթացքում ղեկավարել եմ երկիրը․ Ռոբերտ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղում ամբողջ պատերազմի ընթացքում ղեկավարել եմ երկիրը․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցավ` պատասխանելով 2008 թ. մարտի մեկի իրադարձությունների 10 զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանի` իր հասցեին հնչած մեղադրանքին այն մասին, որ ինքը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։

ՀՀ երկրորդ նախագահը սկզբում հրաժարվեց ելույթի իրավունքից, բայց այն բանից հետո, երբ նրա հասցեին տուժող կողմից մեղադրանք հնչեցվեց, Քոչարյանը ելույթի իրավուք խնդրեց և պատասխանեց։

«Մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել։ Լեռնային Ղարաբաղում ամբողջ պատերազմի ընթացքում ղեկավարել եմ երկիրը, ես եմ եղել անկախության հռչակագրի հեղինակը, որևէ որոշում առանց ինձ չի կայացվել ամբողջ այդ ընթացքում։ Ես այդ երկրի առաջին նախագահն եմ։ Հայաստանում ևս նախագահ եմ եղել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մինչև իմ նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում…

Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ խոսքը ավարտել, քանի որ տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դժգոհություն ներկայացրեց, որ ելույթը կապ չունի դատական նիստի քննության առարկա հարցի, այն է` կալանքի որոշման հետ։

Այնուհետև դատարանը թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահին շարունակել խոսքը։ Քոչարյանը նշեց, որ իր իշխանության գալու ժամանակ Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում, բայց իր օրոք Հայաստանը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որտեղ էլ մինչև այսօր մնացել է։

«Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ, ուրեմն մենք մանկուրդների երկիր ենք»,– ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Հայաստանը աղքատ երկրների շարքում էր։ Իմ նախագահության շրջանում երկիրն անցավ միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, որտեղ մնում է մինչ օրս։ Եթե մարդն այսպիսի արդյունքներով սպառնալիք է պետականության համար, ինչ ասեմ…»,- եզրափակեց նախկին նախագահը։ Ելույթն ընդունվեց ծափերով։

Դատավոր Լուսինե Աբգարյանը դատական կարգադրիչներին հանձնարարեց ճշտել բոլոր կարգազանցների անունները` նրանց նկատմամբ դատական սանկցիաներ կիրառելու համար, ինչից հետո դատական նիստը շարունակվեց։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր դժգոհությունը հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ` ասելով, որ բոլոր այն անձինք, ովքեր խանգարում են նիստին, պետք է հեռացվեն դահլիճից։ «Նույնիսկ օպերատորները, ովքեր խանգարում են մեզ ելույթ ունենալ պիտի հեռացվեն ու այդ լրատվամիջոցներն այս ամեն ինչը չպիտի հեռարձակեն»,– ասաց նա։

Հիշեցնենք` Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+