«Արցախում կայացած ընտրությունները, Հայաստանում նախորդ տարիներին կայացած ընտրությունների հետ համեմատած, պետք է փաստենք, և միշտ է արձանագրվել, որ անցել են բավականին ժողովրդավար, մրցակցային մթնոլորտում»,- այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա ավելացրել է, որ հայկական երկու հանրապետություններն այնպիսի տեսանելի և անտեսանելի կապերով են իրար փոխկապակցված, որ մի տեղ առկա որևէ մշակույթ, անպայման իր ազդեցությունն ունենում է մյուս տեղում և եթե ամբողջությամբ չի կրկօրինակվում, ապա առնվազն ազդեցություն ունենում է:
«Այո, Արցախում ընտրությունները համեմատաբար ազատ են եղել: Բայց խոսքն այս տարբերակման մասին չէ, մենք որպես ազգ, որպես հանրույթ պետք է հասկանանք, որ զարգացման այլ աստիճանի վրա կարող ենք կանգնել, եթե որդեգրենք ավելի ժողովրդավար խաղի կանոններ»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...