ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում` ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Sputnik Արմենիա»ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։
Դեկտեմբերի 17–ին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան և Ադրբեջանն աջակցում են իրար «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
Նաղդալյանն ասել է, այդ հանձնառությունը վերահաստատվել է նաև Ուկրաինայի կողմից՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում՝ հավելելով, որ հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






