Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով, Լսումներին մասնակցում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով հանդես եկավ ելույթով:
Նա իր խոսքում ընդգծեց, որ ՀՀ-ում այլևս երբեք կրթական համակարգը չպետք է ծառայի օրվա իշխանություններին, պիտի բացառվի կոռուպցիոն ցանկացած դրսևորում: Բազմաթիվ մասնագիտությունների գծով պետք է վերանայել գիտելիքը, որպեսզի մրցունակ լինենք:
ԱԺ նախագահն առանձնահատուկ անդրադարձել է ՏՏ ոլորտին.«Պատահական չէ, որ մեծ տեղ է տրված ՏՏ և բնական գիտելիքների զարգացմանը, մեր օրերում գիտելիքներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Ժամանակակից կրթությունն անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության և հմտությունների, և, իհարկե, արժեքների, որոնք կարևոր են ՀՀ քաղաքացի կրթելու գործում»։
Արարատ Միրզոյանը հստակ արձանագրել է, որ կրթության համակարգը պետք է լինի ազատության, հավասարության, մարդու իրավունքների հիմքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






