Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Քոչարյանի, Սարգսյանի չտես քաղաքականության արդյունքում հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև․ Խաչատրյան

Քոչարյանի, Սարգսյանի չտես քաղաքականության արդյունքում հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև․ Խաչատրյան

Խորհրդարանական ընդդիմության ձևավորած «Դիմադրություն» շարժումը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը որպես այդպիսին շարժում չի համարում։

Նրա համոզմամբ՝ ընդդիմությունն ավելի շուտ խաբեությամբ է զբաղված, և նրանց պայքարի նպատակը Հայաստանն ու Արցախը չեն, այլ ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվությունից ազատել։ ՔՊ պատգամավորի խոսքով՝ այն ճգնաժամը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ քաղաքականության հետևանքն է։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդունեն, որ իրենց վարած քաղաքականությունը երկիրը տարել է պատերազմի։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի չտես քաղաքականության արդյունքում հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև»,- Armenia Today-ի հետ զրույցում նշեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ նախկին նախագահները փոխարենը շտկեն սխալները, հակառակ գործողությունն են կատարում՝ փորձելով ռևանշի դիմել և նորից իշխանության գալ։

Անդրադառնալով ընդդիմության այն պահանջին, թե իշխանությունը պետք է հայտարարի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ պատգամավորը մատնանշեց, որ այդ արտահայտությունը նշանակում է բանակցությունների տապալում։

Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանություններն են վաղուց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+