Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ստորագրահավաքի ցուցակի մեջ չկա մեկը, ով համաձայնություն չի տվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ստորագրահավաքին միացած, ապա հրաժարված մշակութային գործիչների քայլը։
Լևոն Քոչարյանը նշեց, որ կան փաստեր՝ ապացուցում են այդ գործիչները միացել են հայտարարությանը, սակայն չի պատրաստվում հրապարակել։
«Հերքումնե՞ր. ես ինձ թույլ չեմ տա, մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնել այդ մարդկանց վատ վիճակի մեջ չդնելու համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են: Մենք, բնականաբար, իմացել ենք, որ նման բան կատարվում է. համապատասխան մարդիկ զանգել են, այդ մարդկանց հետ խոսել են»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը նշեց՝ ստորագրահավաք չի եղել, հայտարարություն է եղել, և եթե ինչ-որ մարդ կա, որ տեքստին ծանոթ չի եղել, ինքը ներողություն է խնդրում:
«Սամվել Կարապետյանի և Եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...