Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

«Լուսավոր Հայաստան»-ը դեկտեմբերի 23-ին կորոշի Դավիթ Խաժակյանի գործունեության ձևաչափը Երևանի ավագանիում

«Լուսավոր Հայաստան»-ը դեկտեմբերի 23-ին կորոշի Դավիթ Խաժակյանի գործունեության ձևաչափը Երևանի ավագանիում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 23-ին կգումարի կուսակցության կառավարման խորհրդի նիստ և կորոշի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ Երևանի ավագանիում հետագա գործունեության ձևաչափը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանը նշել է, որ այս հարցի շուրջ իր և կուսակցության կարծիքը եղել է նույնական և երկուշաբթի օրը կոնսենսուսային որոշում կկայացվի՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքային խնդիրները պետք է շարունակվեն բարձրաձայնվել։

«Այս մասով ունեմ իմ կուսակցության ամբողջական սատարումը, իսկ դրա ձևաչափը կորոշվի այդ օրը»,-ասել է Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+