Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այս մասին հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության, ներքին և արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հարցերի:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ:
Երկրի ղեկավարը Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցությունը համարել է կարևորագույն գործոն առաջադրված խնդիրների լուծման համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կյանքի կկոչվեն բոլոր ծրագրերը, կապահովվի մեր հայրենիքի դինամիկ և բնականոն առաջընթացը:
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...