«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ կապված երեկ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին, կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների հետ: Շարժումը անհամաձայնություն է հայտնել խորհրդի նիստի բովանդակության ու մասնակիցների կազմի հետ կապված. «Հեղափոխության առաջնորդ վարչապետը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անում Մարտի 1-ի և Բերձորի ջարդարար, տխրահռչակ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ միասին:
Փաստորեն, անցած մեկուկես տարիների ընթացքում Արցախի դե յուրե միացումն ավարտելու նպատակով առկա խոչընդոտները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրականում մնում է իր նախորդների գծի մեջ և, ավելին՝ փորձում է մեծացնել Արցախի սուբյեկտությունը»:
Կուսակցությունն իր հայտարարության մեջ դատապարտում է նման քաղաքականությունն ու նշում, որ սրանով վտանգվում է Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






