Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
Ըստ աղբյուրի նշվում է, որ Հայկ Մհրյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






