Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Հայաստանը կարող է դիտարկվել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար

Հայաստանը կարող է դիտարկվել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նշելով, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ, Վարոս Սիմոնյանը կարևորել է մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի զարգացման և ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Վ․Սիմոնյանը դեսպանին է ներկայացրել տնտեսական առաջնահերթությունները, իր կողմից համակարգվող ոլորտները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության, երկկողմ և բազմակողմ ձևաչափով առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացման, ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով վերջերս ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նաև Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների գործարարների համար B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և գործարար համաժողովների անցկացումը։ Քննարկվել են նաև 2020 թվականին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձևաչափի հետ կապված հարցերը։

Սիմոնյանը առաջարկել է Հայաստանը նաև դիտարկել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար։

Դեսպանն իր հերթին նշել է, որ Լեհաստանը կարևորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու և ակտիվացնելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+