ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վավերացման վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։
նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների վերացումը, տնտեսական արդյունավետության բարձրացումը և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։
ՀՀ և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 1-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






