ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջարկությանը։
ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների հետ մեկտեղ կազմակերպության մասնագիտացած մարմիններում ևս Հայաստանի Հանրապետության համապարփակ ներգրավվածությունը և մասնակցությունը՝ ի նպաստ ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության ընդգրկուն համագործակցության, և կբարձրանա Պոմպիդու խմբի համագործակցությունից բխող թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով աշխատանքների արդյունավետությունն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։
Նշենք, որ Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խումբը (Պոմպիդու խումբ) հանդիսանում է Եվրոպայի խորհրդի մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, որի հիմնական նպատակը պետական մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարին նպաստելն է՝ քննարկումների, փորձի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև կարողությունների ամրապնդման միջոցով։
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում
Ոստիկանությունն արգելել է արցախցիների հանրահավաքի մասնակիցներին վրան տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։...