«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ կապված 2019-ին ծավալված քաղաքական, տնտեսական գործընթացների հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին է:
Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների (պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային) մասով»:
Կուսակցությունը կարծիք է հայտնում, որ գործող իշխանությունը չունի կարողություն՝ կատարելու համակարգային փոփոխություններ և ազգային-ժողովրադավարական ուժերի համախմբմամբ պետք է ստեղծվի նոր ուժ: Նոր ուժի՝ իշխանությունը ստանձնելու նրանց տեսլականն այսպիսին է.«Այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջան:
Հայտարարության վերջին հատվածում նրանք արձանագրում են, որ
«Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






