ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրդարձ է եղել 168.am կայքի հրապարակած տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, ըստ որի արդյունքների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս, և նշել է, որ այդ ամենը մտացածին է և որևէ կապ չունի իրականության հետ:
«Ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով՝ ԱԱԾ-ն Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացրել՝ հարցման տվյալները հետագա գործունեության ընթացքում օգտագործելու համար:
Ըստ հարցման արդյունքների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին), ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել»,- նշված է հայտարարության մեջ:
«168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն՝ հավելով, որ վարչապետի վարկանիշի մասին ՀՀ ԱԱԾ-ի ունեցած տվյալները հաստատվում են նաև վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ և վերլուծությամբ»- նշված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






