Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ծառայությունից:
Ինչպես հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը երեկոյան նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






