Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

2019 թ-ին ԱԺ ընդունել է 312 օրենք․ տարեկան ամփոփում

Ազգային ժողովը 2019 թվականին գումարել է 3 հերթական նստաշրջան, 4 արտահերթ նստաշրջան,7 արտահերթ նիստ։ 2019 թ-ի ընթացքում շրջանառության մեջ է դրվել 792 օրենսդրական նախաձեռնություն և ԱԺ քննարկման իրավասությանը վերապահված հարց, որից 367 ընդունվել կամ լսվել է, շրջանառության մեջ դրվող 60 օրինագիծ քննարկվել ու մերժվել է, 104 նախագիծ հետ վերցվել հեղինակների կողմից, 101-ը տեղափոխվել է 4-րդ նստաշրջան, 160-ը դեռ չի մտել օրակարգ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ 2019թ-ի գործունեության ամփոփոիչ հոլովակ հրապարակելով ֆեյսբուքում։

Համաձայն հոլովակում ներկայացված տվյալների՝ 2019 թ-ին ԱԺ ընդունել է 312 օրենք, որից 46-ի հեղինակը ԱԺ պատգամավորներն են, մասնավորապես 38-ը «Իմ քայլը» դաշինքից, իսկ 8-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 19-ի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, իսկ 247-ինը՝ Կառավարությունը։

«ԱԺ ընդունած օրենքների արդյունքում՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 68000 դրամ, նախկին 55000 դրամի փոխարեն, 150000 դրամ ու ավել աշխատավարձ ստացող անձանց եկամտահարկը կնվազի 5 տոկոսով՝ կազմելով 23 տոկոս։ 2008թ-ի մարտի 1-2 իրադարձությունների ընթացքում տուժած անձինք ֆինանսական աջակցություն կստանան, կքրեականացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Ընդդիմությունը թեկնածուներ առաջադրելու քվոտա կունենա,նոր էլեկտրոնային հարթակի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան արձանագրելու ՃԵԿ խախտումները տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով։ Ուսանողները հնարավորություն կունենան ընտրել ուսման վարձի տարաժամանակյա վճարման ձևը՝ նախկինում գործող կիսամյակայինի փոխարեն, վերականգնվել է ԶԼՄ ներկայացուցիչների հնարավորությունը Երևանի ավագանու նիստերը լուսաբանելու հենց նիստերի դահլիճից, Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան քանակը չի գերազանցի 170 միլիոն խորանարդ մետրը, կարգելվի շահումով խաղերի արտաքին գովազդը։ ԱԺ-ն ստեղծել է 5 քննիչ հանձնաժողով՝ ներառյալ 2016թ-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը»,- ասված է հոլովակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+