ՀՀ Իրանի դեսպանությունում երկրորդ օրն է, ինչ շարունակվում է Հայաստանի քաղաքացիների, քաղաքական դաշտի ներկայացուցիչների ու մտավորականների հոսքը, որոնք իրենց զորակցությունն են հայտնում և ցավակցական գրառումներ են կատարում դեսպանատանը բացված սգո մատյանում՝ ի հիշատակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի։
Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին լրագրողների հետ զրույցում իր երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին՝ զորակցության և բարեկամության բազմադարյան ավանդույթին հավատարմության համար:
«Այս երկու օրերին հայ ժողովրդի զորակցությունը ջերմացրել է մեր սրտերը։ Իրանը և Հայաստանը դարավոր բարեկամներ են և դժվար պահերին երկու ժողովուրդները եղել են կողք կողքի։
Վերջին գործողությունները տեղի են ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով։ Դրա պատասխանատում ամերիկյան ահաբեկչական ռեժիմն է, և Իրանի իսլամական հանրապետությունը իրեն իավունք է վերապահում պատասխանելու դրանց»,- ընդգծեց փոխդեսպանը։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկներից էր և իր կարծիքով նման մարդու կորուսը լուրջ կորուստ էր ընդհանրապես հակաահաբեկչական պայքարի համատեքստում։
«Նման սպանությունը չի բխում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականից։ Շատ կարևոր է հայ հասարակության վշակցությունը բարեկամ Իրանին և Իրանի ժողովրդին»,- նշեց իրանագետը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կապամոնտաժի վրանն ու կտեղափոխվի ներկայացուցչություն
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը՝ հեռացնել «Ազատության» հրապարակում տեղադրված վրանը և տեղակայվել Արցախի...