Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Համաձայն գրառման՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ կուսակցության անդամների նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






