Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:09

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հնարավոր չէ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում․ Միրզոյան

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հնարավոր չէ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում․ Միրզոյան

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հնարավոր չէ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ մեկնաբանելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում զբաղեցրած որևէ պաշտոնի հետ»,-նշել է նա։
Ըստ Միրզոյանի՝ ներկայիս իշխանության գերխնդիրը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ և գործը ամենևին կապ չունի նրա պաշտոնավարման հետ, և այս երկու երևույթները պետք չէ իրար հետ կապել։
«Եկեք՝ երկու երևույթներն իրար հետ չխառնենք: Էնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին միայն մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից»,- նշել է նա:
Միրզոյանը վստահեցրել է՝ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քրեական գործը լինելու էր:
Լրագրողների հարցին, թե սուրբծննդյան տոներին նրանք հանդիպել են պատարագի ժամանակ և քննարկել են արդյոք սա, ԱԺ նախագահը փոխանցեց, թե ոչ՝ մեկ-երկու կատակ են արել։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Մարիամ Փաշինյանի հեռակա բանավեճին ԱԺ նախագահն ընդգծել է, որ կենցաղային խոսակցություն է։

Հիշեցնենք, որ իշխանամետ «Հայկական Ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրն է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրել էր ՀՀ վարչապետի դեմ քարոզարշավին աջակցելու մեջ։
Պարբերականը գրում է, որ Վանեցյանի թիմի տրամադրության տակ է հայտնվել հայտնի լրատվական կայքը, որը ժամանակի ընթացքում վերածվել է ԱԱԾ տնօրենի թաքնված գովազդի և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սև քարոզչության ակտիվ պլատֆորմի։
Ավելի ուշ հրապարակմամբ կիսվել է վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը՝ Վանեցյանին մեղադրելով դավաճանության մեջ։
Ի պատասխան՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն իր Instagram-ում հերքել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակումը՝ հայտարարելով, որ թերթի հոդվածում տեղ գտած բոլոր ենթադրությունները սուտ են։
Ընդամենը կես ժամ հետո վարչապետի դուստրը Facebook-ի իր էջում պատասխանել է Վանեցյանին՝ նշելով. «Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+