ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջիին: Ավ մասին հատնում է Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառաությունը։
Մշտական հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը, ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում ևդրանից դուրս:
«Հայաստանը հավասարակշռված հարաբերություններ է զարգացնում բոլոր գործընկերների հետ` ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության` հավելելով, որ այս ուղղությամբ լարվածության լիցքաթափման նշանները զգուշավոր հուսադրող են»,-նշել է Ռուբեն Ռուբինյանը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, խորհրդարանների միջև շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ ընդգծելով խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունը:
Իր հերթին Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջին բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումն ու ընդգծել փոխայցերի անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկայի, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






