Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հետ կապված Կոնգրեսին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
«Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի և Կիրովաբադի արյունալի ջարդերից, ապա Արցախի դեմ ադրբեջանական ձախողված ագրեսիայից, հայաֆոբիայից, առաջնագծում իրավիճակի սրումից, հայկական սրբավայրերի բացահայտ պղծումից հետո անցյալ վերադարձի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
After the #BakuSumgait, Maragha & Kirovabad pogroms and #Azerbaijan’s failed war of aggression vs #Artsakh– amid Baku’s incitement of anti-Armenian hatred, cross-border attacks & desecration of #Armenianholy sites – there is #NoGoingBack.
Only #ArtsakhFreedom. pic.twitter.com/lm8yDR9ten
ANCA-ի տարածած հաղորդագրության համաձայն, Համբարյանը նաև ընդգծել է, որ հետքայլ չկա, քայլ առաջ պետք է արվի՝ ի նպաստ ազատ, անվտանգ և բարգավաճ Արցախի Հանրապետության:
Այդ կապակցությամբ ANCA-ն նաև առցանց տեղեկատվական-քարոզչական արշավ է սկսել՝ «Երթ դեպի արդարադատություն անվամբ»։
Հիշեցնենք, որ 1990-ի հունվարին Բաքվում տեղի ունեցան հայկական ջարդեր, որոնք կազմակերպել էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները և ընդդիմադիր «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» շարժումը: Ջարդերը շարունակվել են 6 օր։Ջարդերի արդյունքում սպանվել է մոտ 400 մարդ, 1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (250 հազարանոց հայկական համայնքը գրեթե ամբողջությամբ լքել է քաղաքը)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






