Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում՝ հանրային կերպով, որևէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողնրի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Մարիամ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան հեռահար բանավեճին։
Անդրադառնալով տեղեկություններին, որոնք Արթուր Վանեցյանը, իր իսկ խոսքով, պետք է հայտնի, Մակունցն ասել է, որ «պարզաբանումներ պետք է պահանջեն կա՛մ պատկան մարմինները, կա՛մ պարոն Վանեցյանն ինքը պետք է տրամադրի այդ տեղեկությունները»:
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ Վանեցյանի պաշտոնանկության պատճառը հեղաշրջման փորձ կատարելն է եղել, Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ նման արձագանք կարող են տալ միայն պատկան մարմինները:
«Ես չեմ կարող ամբողջական ինֆորմացիային չտիրապետելու պայմաններում՝ ներկայացնել վերջնագրերով եզրակացություններ»,-ընդգծել է պատգամավորը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






