Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում:
«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






