Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին կմասնակցեն Ալմաթիում կայանալիք թվային տնտեսությանը նվիրված միջազգային համաժողովին: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, քաղաքական առաջնորդները, առաջատար CEO-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետները:
Համաժողովի շրջանակներում կքննարկվի տվյալների և արհեստական ինտելեկտի հիման վրա տարածաշրջանի կայուն զարգացման կառուցման ուղիներին առնչվող հարցեր։
Համաժողովի գլխավոր իրադարձությունը կլինի Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուզբեկստանի, Մոլդովայի վարչապետների մասնակցությամբ լիագումար նիստը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






