Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր և հարուստ օրակարգ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում կառավարության փոփոխությունը կարող է որևէ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։
ԱԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ ռուս գործընկերների հետ աշխատանքը կշարունակվի այնպես, ինչպես եղել է մինչև հիմա։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական է տվել։
Արդեն այսօր, Պետդուման 383 կողմ, ոչ մի դեմ և 41 ձեռնպահ է ձայնով համաձայնություն է տվել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին նշանակել կառավարության ղեկավար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






