Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում են «Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմը նվազեցնելու մասին» օրենքի նախագիծը:
««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակն է «Իմ քայլը» դաշինքի անդամ Վաղարշակ Հակոբյանը, նախատեսում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային ցենզը նվազեցնել 30-ից մինչև 25 տարի, իսկ խորհրդականի պաշտոնի համար նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը նվազեցնել մինչև 3 տարի:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է անցյալ տարվա նոյեմբերի 19-ին` 93 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:
Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը գնահատում է...