Սահմանադրական բարեփոխումները հասունացել են հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից հնչող այն տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել։
«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ այդ հարցը չպետք է քննարկվի: Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչև 2020թ. ավարտը կունենան սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






